ԲԴԽ-ում կայացավ դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ԲԴԽ-ում տեղի ունեցավ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Բարձրագույն դատական խորհրդի անդամները, կողմերը, ինչպես նաև՝ նիստերի դահլիճում գտնվող անձիք, նախքան նիստի մեկնարկը, մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը:

Նիստի ընթացքում Արդարադատության նախարարության ներկայացուցիչը ներկայացրեց վարույթ հարուցելու հիմքերը, որից հետո դատավոր Սերգեյ Մարաբյանը հայտարարեց, որ պետք է հստակեցվի իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն ներկայացրած մարմնի՝ պատշաճ սուբյեկտ լինելու հարցը: 

 Արդարադատության նախարարությանը պարզաբանումներ ներկայացնելու հնարավորություն տալու կապակցությամբ նիստը հետաձգվեց:

Խորհուրդը որոշեց հաջորդ նիստը նշանակել սեպտեմբերի 30-ին, ժամը 17։00-ին: