ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԴԱՏԱՐԱՆ
Դեկտեմբերի 23-ից 25-ը Դատական կարգադրիչների ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ռոբերտ Ղազարյանի գլխավորած հանձնաժողովն աշխատանքային այցով մեկնել էր Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան: Այցելություն կատարվեց Դատական կարգադրիչների ծառայության բոլոր 5 բաժանմունքներում:
Աշխատանքային այցի ընթացքում ուսումնասիրվեցին դատարաններում ընդհանուր անվտանգությունը, քաղաքացիների մուտքի և ելքի հետ կապված խնդիրները, կալանախցերի վիճակն ու անվտանգությունը, անցկացվեց դատական կարգադրիչների կողմից իրենց ծառայությունն իրականացնելիս ծագած որոշակի խնդիրների և դրանց հաղթահարման կապակցությամբ առկա հնարավոր իրավական լուծումների վերաբերյալ ուսուցողական հարցազրույց:
Խորհրդակցության ընթացքում Ռոբերտ Ղազարյանը կարևորեց, որ Ծառայության առջև դրված նոր խնդիրներով պայմանավորված՝ անհրաժեշտ է էլ ավելի բարձրացնել տեսական և իրավական գիտելիքներն ու ծառայողական հմտությունների տիրապետման մակարդակը, տվեց համապատասխան հանձնարարական՝ Ծառայության ընթացքում աշխատակիցների վարքագծի կանոնների պահպանման, ինչպես նաև քաղաքացիների և դատական գործընթացների մյուս մասնակիցների նկատմամբ հանդուրժողական և բարեվարք կեցվածքի դրսևորման ուղղությամբ:
Ծառայության պետն աշխատանքային հանդիպում ունեցավ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանի և աշխատակազմի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանի հետ: Քննարկվեցին Դատական կարգադրիչների ծառայության Արարատի և Վայոց ձորի մարզերի դատարանում ծառայություն իրականացնող բաժնի և բաժանմունքների դատական կարգադրիչների ծառայության հետ կապված առանձին հարցեր: