Դատավոր Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը հետաձգվեց

2022 թվականի հոկտեմբերի 27-ին Բարձրագույն դատական խորհրդում հետաձգվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Դատավորի ներկայացուցիչ Գ. Մուղնեցյանը այսօրվա նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին, որը բավարարվեց:

Նիստը հետաձգվեց և նշանակվեց այլ հերթի:

Մանրամասները՝ տեսանյութում: