Կայացել է «Իրավական ակտերի մշակման հմտություններ» թեմայով վերապատրաստման հերթական դասընթացը

Սեպտեմբերի 30-ին, Արդարադատության ակադեմիայում Բարձրագույն դատական խորհրդի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) և Եվրոպայի միության համատեղ՝ Արդարադատության համակարգի ամրապնդում ծրագրի շրջանակներում կայացավ «Իրավական ակտերի մշակման հմտություններ» թեմայով հերթական վերապատրաստման դասընթացը: Դասընթացին մասնակցել են ՀՀ բոլոր դատարաններից ներկայացուցիչներ՝ աշխատակազմերի ղեկավարներ, փորձագիտական ծառայության ներկայացուցիչներ, Դատական դեպարտամենտի աշխատակիցներ:

Միջոցառման պատասխանատուները՝ ԲԴԽ ներկայացուցիչ Մարգարիտա Ամյանը և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ծրագրի վերապատրաստման մասով պատասխանատու Օթիլիա Պակուրարին, ողջունել են մասնակիցներին, կարևորել են թեմայի առաջնային լինելը՝ նշելով, որ իրավական ակտերի մշակման հմտությանը պարտավոր է տիրապետել ցանկացած բնագավառի իրավաբան: