Հակակոռուպցիոն արդարադատությունը միջազգային օրակարգում․ հայկական պատվիրակության հանդիպումները CoSP11-ում

Դեկտեմբերի 15-19-ը Դոհայում (Կատար) անցկացվող ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 11-րդ համաժողովի (CoSP11) շրջանակում ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը և հայաստանյան պատվիրակները մի շարք հանդիպումներ են ունեցել միջազգային գործընկերների հետ։

Մասնավորապես հանդիպել են Ֆրանսիայի, Մոլդովայի և Չինաստանի, Սինգապուրի և Ղազախստանի բարձրաստիճան պատվիրակնների հետ։ Միջազգային գործընկերների հետ ի թիվս այլնի քննարկվել են հակակոռուպցիոն ինստիտուտների համագործակցությանը, կոռուպցիայի դեմ պայքարում դատարանների դերակատարությանը վերաբերող հարցեր։

ԲԴԽ նախագահը ներկայացրել է 2023–2026 թթ․ հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված՝ դատական համակարգին վերաբերող հիմնական բարեփոխումները, մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանների գործունեությունը։

Մոլդովայի գլխավոր դատախազ Ալեկսանդրու Մակիդոնին և Ազգային հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Ալեկսանդր Պինզարին տեղեկացրել են 2025 թ․ հուլիսից դատական համակարգին կից ստեղծված հակակոռուպցիոն կառույցի մասին, որն ուղղված է իշխանական օղակների կոռուպցիայի, չհիմնավորված ակտիվների բռնագանձման և կոռուպցիոն ռիսկեր պարունակող որոշումներով քրեական գործերի ուսումնասիրությանն ու հավաքագրմանը։

ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանի և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ազգային վերահսկիչ հանձնաժողովի (National Supervisory Commissionներկայացուցչի հետ ընդգրկել է արդարադատության համակարգում հակակոռուպցիոն քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր։

Ղազախ գործընկերները ներկայացրել են էլեկտրոնային արդարադատության համակարգի միջոցով հակակոռուպցիոն մեխանիզմների գործարկման փորձը։ Սինգապուրի հակակոռուպցիոն գլխավոր մարմնի ՝ CPIB ի ներկայացուցիչները մանրամասնել են կոռուպցիոն հանցագործությունների հակազդման և հակակոռուպցիոն վարքի ձևավորման իրենց կողմից մշակված համակարգը գործում է վարչապետի գրասենյակի ենթակայությամբ և համարվում է Սինգապուրի հակակոռուպցիոն քաղաքականության հիմնական իրականացնող օրգանը AFA ն Ֆրանսիայի պետական հակակոռուպցիոն գործակալության նախագահ Իզաբել Ժեգուզոն հայկական կողմին է ներկայացրել կառույցի կողմից պետական մարմիններին ու մասնավոր հատվածին տրամադրվող աջակցությունը կոռուպցիոն ռիսկերը հայտնաբերելու և կանխելու գործում, խոսել հայտարարագրման գործընթացի ֆրանսիական առանձնահատկություններից։

ԲԴԽ նախագահը կարևորել է Ֆրանսիայի փորձը՝ կոռուպցիայի կանխարգելման, չհիմնավորված ակտիվների բռնագանձման,իրավապահ և դատական համակարգերի փոխգործակցության բնագավառներում։

Հիշեցնենք, որ UNCAC-ը ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ գլխավոր միջազգային կոնվենցիան ընդունվել է 2003 թ․, ուժի մեջ է մտել 2005 թ․, սահմանում է կանխարգելման, քրեականացման, միջազգային համագործակցության և ակտիվների վերադարձի պարտավորություններ։ Հայաստանը այն ստորագրել է 2005 թ․–ին և CoSP11-ում մասնակցում է որպես լիիրավ անդամ։