Հայտարարություն «Դատալեքս» տեղեկատվական համակարգի խափանման վերաբերյալ

Տեղեկացվում է, որ «Դատալեքս» տեղեկատվական համակարգը ժամանակավորապես խափանվել է:

Բարձրագույն դատական խորհուրդը, հայցելով հանրության ներողամտությունը, արձանագրում է, որ համակարգի խափանումն ունի զուտ տեխնիկական պատճառ:

Համակարգի բնականոն աշխատանքի վերականգնման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում այն սպասարկող ընկերության հետ: