Հանդիպում ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի հետ

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են դատաիրավական ոլորտում երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:

ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը դեսպանի միջոցով Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն դատական  մարմնի ներկայացուցիչներին հրավիրել է Հայաստան՝ համագործակցության և փոխօգնության հուշագիր ստորագրելու նպատակով:

Իրանի դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և հուշագրի ստորագրումը կարևորելով՝ խոստացել է առաջիկա մեկ ամսվա ընթացքում կազմակերպել այցը:

Հանդիպման ավարտին ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն ու դեսպան Զոհուրին հույս են հայտնել, որ կհաջողվի համագործակցությունը կյանքի կոչել: