Հաստատվել են դատավորների օգնականների պաշտոնների անձնագրերը

2025 թվականի հուլիսի 4-ին Դատական դեպարտամենտի ղեկավարի հրամանով հաստատվել են ՀՀ դատավորների օգնականների պաշտոնների նորացված անձնագրերը։ Դրանք մշակվել են՝ հիմք ընդունելով դատական ծառայության արդյունավետության բարձրացման, գործառույթների հստակեցման և դատարանների աշխատանքային հզորությունների բարձրացման անհրաժեշտությունները։

Նոր անձնագրերում սահմանված են դատավորի օգնականի հիմնական գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, անհրաժեշտ մասնագիտական պահանջները։ Մասնավորապես՝ առանձնացվել են դատավարական աջակցման, նյութերի նախապատրաստման, իրավական վերլուծությունների ու դատական ակտերի նախագծերի կազմման ձևով աջակցություն ցուցաբերելու գործառույթները։

Լուսանկարը գեներացված է ԱԲ–ով: