Հրապարակվեցին քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորների թեկնածուների գրավոր մրցույթի արդյունքները
Բարձրագույն դատական խորհրդում հրապարակվեցին քաղաքացիական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով սույն թվականի նոյեմբերի 6-ին անցկացված որակավորման գրավոր քննության արդյունքները: Քննությանը մասնակցել է 48 հավակնորդ:
Բարձրագույն դատական խորհրդի 13.09.2021 թվականի §Որակավորման գրավոր քննության ձևը, քննական հարցերի կառուցվածքի և բովանդակության նվազագույն պահանջները և առաջադրանքների տարբերակների քանակը, որակավորման գրավոր քննության հարցերի մշակման կարգը, որակավորման գրավոր քննության կազմակերպման և անցկացման կարգը, քննական աշխատանքները ստուգելու և գնահատելու կարգը, գնահատման չափորոշիչները և գնահատման սանդղակը, որակավորման գրավոր քննության արդյունքներով նվազագույն անցողիկ միավորը և որակավորման գրավոր քննության արդյունքների ստուգաթերթի ձևը, քննության արդյունքների բողոքարկման և հանձնաժողովի ձևավորման կարգը սահմանելու մասին¦ թիվ ԲԴԽ-73-Ո-175 որոշման Հավելված 4-ի 20-րդ կետի համաձայն՝ գրավոր քննության հանրագումարային արդյունքներով նվազագույն անցողիկ միավոր է համարվում 48-ը, ընդ որում` քաղաքացիական մասնագիտացման բաժնի հավակնորդը պարտադիր պետք է հավաքի՝ նյութական իրավունքի թեստերի համար՝ 30 միավոր, իսկ դատավարական իրավունքի թեստերի համար՝ 18 միավոր (…):