Մերի Հովիկի Ալավերդյան

Ծնվել է 1977 թվականին Տավուշի մարզի Իջևան քաղաքում։

1997 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը՝ գերազանցությամբ։

2008 թվականին ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։

2023 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր՝ որպես դատավորի թեկնածու։

1998 թվականից 2000 թվականն աշխատել է «Հայփոստ» ՊՓԲԸ «Տավուշի փոստատուն դուստր» ՓԲ ընկերությունում՝ որպես իրավախորհրդատու։

2000 թվականից 2008 թվականն աշխատել է Իջևանի պետական քոլեջում՝ որպես հաստիքային դասախոս։

2008 թվականին աշխատել է ՀՀ Հյուսիսային քրեական դատարանի աշխատակազմի գրասենյակում՝ որպես ավագ մասնագետ։

2008 թվականից 2009 թվականն աշխատել է ՀՀ Հյուսիսային քրեական դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2009 թվականից 2010 թվականն աշխատել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես  դատավորի օգնական։

2010 թվականից 2012 թվականն աշխատել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես աշխատակազմի գրասենյակի պետի ժամանակավոր պաշտոնակատար։

2012 թվականից 2013 թվականն աշխատել է «Շահբազյան և գործընկերներ» ՍՊ ընկերությունում՝ որպես իրավախորհրդատու։

2014 թվականից 2022 թվականն աշխատել է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակում՝ որպես հանրային պաշտպան։

2023 թվականից 2024 թվականն աշխատել է «Իրավունք» ՍՊ ընկերությունում՝ որպես իրավաբան։

2023 թվականից 2026 թվականն աշխատել է Հյուսիսային համալսարանում՝ որպես  իրավագիտության և հասարակագիտական առարկաների ամբիոնի դասախոս։

2024 թվականից 2026 թվականն աշխատել է Դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի վելուծության և մշտադիտարկման վարչության Դատական պրակտիկայի վերլուծության բաժնում՝ որպես առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար։

Բարձրագույն դատական խորհրդի 2026 թվականի ապրիլի 20-ի ԲԴԽ-37-Ո-35 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2026թ. ապրիլի 27-ի թիվ ՆՀ-84-Ա հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։