Ռաֆիկ Գագիկի Խանդանյան

Ծնվել է 1983 թվականին նոյեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում։

Կրթություն

2005 թվականին ավարտել է  Հայ-ռուսական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։

2008 թվականին ավարտել է Հայ-ռուսական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

2016 թվականին վերապատրաստվել է Օքսֆորդի համալսարանի Օրիել քոլեջում (Oriel College, University of Oxford):

2021 թվականին Հայ-ռուսական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է դոցենտի գիտական կոչումով։

2026 թվականին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի իրավագիտության մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

Աշխատանքային փորձ

2007 թվականի սեպտեմբեր ամսից մինչև 2008 թվականի սեպտեմբեր ամիսն աշխատել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում, որպես՝ դատավորի օգնական։

2009 թվականի ապրիլ ամսից մինչև 2009 թվականի հուլիս ամիսն աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարությունում աշխատակազմի իրավաբանական վարչության վարչարարության բաժնի առաջատար մասնագետ։

2009 թվականի հուլիս ամսից մինչև 2009 թվականի դեկտեմբեր ամիսն աշխատել է Երևանի «Կենտրոն» վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ։

2009 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2010 թվականի օգոստոս ամիսն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում, որպես՝ դատավորի օգնական։

2010 թվականի օգոստոս ամսից մինչև 2013 թվականի փետրվար ամիսն աշխատել է Երևանի քաղաքապետարանում, աշխատակազմի իրավաբանական վարչության դատական ներկայացուցչության ապահովման բաժնի պետի պաշտոնում։

ՀՀ նախագահի՝ 31.01.2013 թվականի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր։

ՀՀ նախագահի 21․11․2022 թվականի թիվ ՆՀ-337-Ա հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:

Գիտամանկավարժական գործունեություն

2008 թվականից մինչ օրս դասավանդում է Հայ-ռուսական համալսարանի իրավունքի ինստիտուտի իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնում՝ որպես ավագ դասախոս, իսկ ապա՝ դոցենտ:

2021 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսներին իրականացրել է դասախոսություն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ում։

2022 թվականի փետրվար-հուլիս ամիսներին դասավանդել է «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ում:

2023 թվականի ապրիլ-հուլիս ամիսներին դասավանդել է վարչական մասնագիտությամբ դատավորների թեկնածուներին՝ ՀՀ արդարադատության ակադեմիայում, ապա 2025 թվականին դասավանդել է պետական շահերի պաշտպանության վարչության դատախազներին՝ ՀՀ արդարադատության ակադեմիայում։

Այլ տեղեկություններ

Հեղինակ է շուրջ քառասուն գիտական աշխատության՝ մենագրություններ և համահեղինակությամբ տպագրված ուսումնական ձեռնարկներ, Հայաստանի Հանրապետությունում և միջազգային ամսագրերում հրատարակված հոդվածներ, այդ թվում՝ Scopus և Web of Science միջազգային ամսագրերում։

Կոնտակտային տվյալ

r.khandanyan@court.am