Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-34-Ո-88 ՈՐՈՇՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը, «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը և Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի թիվ ԲԴԽ-25-Ո-58 և 2018 թվականի օգոստոսի 6-ի թիվ ԲԴԽ-31-Ո-74 որոշումները` Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` Դատական դեպարտամենտում դատական ծառայության պաշտոնների անձնագրերը` համաձայն 1-ին հավելվածի:
  2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` Դատական դեպարտամենտում դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների անձնագրերը` համաձայն 2-րդ հավելվածի:
  3. Սույն որոշման 1-ին հավելվածի 30-րդ, 36-52-րդ, 56-րդ, 58-րդ, 60-րդ, 68-րդ, 70-րդ, 74-75-րդ, 79-81-րդ, 88-րդ, 91-րդ, 94-124-րդ, 127-րդ և 137-152-րդ և սույն որոշման 2-րդ հավելվածի 42-րդ, 52-65-րդ, 69-րդ, 71-րդ, 74-76-րդ, 79-րդ, 83-րդ, 84-րդ, 88-րդ, 93-րդ, 94-րդ, 97-րդ և 99-144-րդ կետերով նախատեսված մեկ պաշտոնի անձնագրի շրջանակում երկու և ավելի պաշտոնների համար համապատասխանաբար հաստատվող դատական ծառայության կամ դատական կարգադրիչների ծառայության պաշտոնի անձնագիրը հավասարապես վերաբերելի է այդ պաշտոններից յուրաքանչյուրի համար:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 6-րդ կետով նախատեսված իրավակարգավորման առանձնահատկությունների:
  5. Սույն որոշման 1-ին հավելվածի 2-5-րդ, 37-40-րդ և 42-51-րդ կետերով սահմանված դատական ծառայության և սույն որոշման 2-րդ հավելվածի 4-144-րդ կետերով սահմանված դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների անձնագրերը գործում են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը:
  6. Սույն որոշման 1-ին հավելվածի`

1) 6-րդ, 19-րդ, 35-րդ, 41-րդ, 57-րդ, 73-րդ, 80-րդ, 99-րդ, 114-րդ, 126-րդ և 142-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2019 թվականի հունվարի 1-ից.

2) Պաշտոնների անձնագրերով մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ստաժին վերաբերող նոր պահանջները, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստմամբ (բացառությամբ 1-5-րդ կետերով սահմանված պաշտոնների անձնագրերի) կիրառելի համարել «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածի 8-րդ մասով և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ընթացակարգով հավասարազոր պաշտոններում վերանշանակումներ կատարելուց հետո` առաջացած թափուր պաշտոնները զբաղեցնելիս: Մինչ այդ կիրառելի համարել տվյալ հավասարազոր պաշտոնի համար Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 20Լ որոշմամբ հաստատված պաշտոնների անձնագրերի պահանջները:

  1. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 20Լ որոշման հավելվածի 3, 3.1, 5-9, 17-25,
    27-32.4, 33.1, 33.2, 35, 37-38, 41, 67-70, 70.2, 77-80, 88-99.2, 120.1, 143-146, 152-157, 157.2, 157.3, 182, 199, 202-205.3, 207 և 270.2 կետերով սահմանված պաշտոնների անձնագրերը, սույն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքերից բացի, շարունակում են գործել մինչև Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից Դատական դեպարտամենտում քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի հաստատումը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 10-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ և 37-րդ հոդվածի 1-ին մասերի համաձայն` սույն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետով և 7-րդ կետով սահմանված իրավակարգավորման շրջանակներում Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի «Դատական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» թիվ 20Լ որոշումը ճանաչել մասնակի ուժը կորցրած:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2018թ. օգոստոսի 23

ք. Երևան