Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-98-Ո-280 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԼՐՄԱՆ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԴԱՏԱ

                                                                                                              Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԼՐՄԱՆ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԼՐՄԱՆ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՎ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ, ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 14․04.2021 թվականին ընդունված և 29․10.2021 թվականին ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը դատավորների թվակազմն ավելացնելու համաձայնություն ստանալու համար դիմում է Կառավարություն՝

1) հակակոռուպցիոն դատարանում՝ տասնհինգ դատավորով

2) վերաքննիչ քրեական դատարանում՝ վեց դատավորով

3) վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ վեց դատավորով

4) վճռաբեկ դատարանի քրեական պալատում՝ երկու դատավորով:

Կառավարությունը 2021 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 1828-Ն որոշմամբ (ուժի մեջ է մտել 09.11.2021 թվականին) համաձայնություն է տվել Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 5-ի առաջարկությանը՝ դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ, ինչի հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդն իր 15․11.2021 թվականի թիվ ԲԴԽ-97-Ո-272 որոշմամբ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թվակազմն ավելացրել է 15 դատավորով, որից առնվազն 10-ը պետք է լինեն կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ, իսկ առնվազն 5-ը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավորներ, վերաքննիչ քրեական դատարանում 6 դատավորով, վերաքննիչ քաղաքացիական դատարանում 6 դատավորով, իսկ վճռաբեկ դատարանի քրեական պալատում՝ 2 դատավորով։

 Օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` (...) Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի արտահերթ համալրման, վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի արտահերթ համալրման, վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ համալրման անհրաժեշտության և իրականացման կարգի մասին՝ հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները: Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ համալրումն իրականացվում է օրենսգրքի ընդհանուր կանոններով: Սույն մասով նախատեսված որոշմամբ Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է նաև թեկնածուների ցուցակի համալրման, այդ թվում՝ որակավորման ստուգման առանձին փուլերի և դրանց շրջանակներում իրականացվող գործողությունների հատուկ ժամկետներ՝ այն հաշվառմամբ, որ դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման ստուգումը, ուսուցումը և դատավորների թեկնածուների ցուցակի հաստատումն իրականացվեն դատավորների թվակազմն ավելացնելուց հետո՝ առավելագույնը հնգամսյա ժամկետում:

Ամփոփելով վերոգրյալը` Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ 18․11.2021 թվականի դրությամբ հակակոռուպցիոն դատարանում առկա են կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող 10 և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննություն իրականացնող 5 դատավորի թափուր հաստիք, վերաքննիչ քրեական դատարանում՝ կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող 6 դատավորի, վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող 6 դատավորի, ինչպես նաև՝ վճռաբեկ դատարանի քրեական պալատում՝ 2 դատավորի թափուր հաստիքներ։

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավորների թեկնածուների ցուցակի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների քանակի հաշվարկը կատարվում է հաջորդ երկու տարվա ընթացքում քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժիններում համալրման համար անհրաժեշտ քանակը յոթական թեկնածուով, իսկ վարչական և հակակոռուպցիոն մասնագիտացման բաժիններում՝ երկու թեկնածուով գերազանցող քանակի հաշվարկով:

Օրենքի 19-րդ հոդվածի 18-րդ մասի համաձայն՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում, հակակոռուպցիոն դատարանի դատավորի, ինչպես նաև վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող և վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավորների թափուր պաշտոնների համալրումն իրականացվում է սույն հոդվածի 16-րդ մասով սահմանված՝ դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուներից, իսկ ցուցակն սպառվելու դեպքում՝ Օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները։

Վերոգրյալի արդյունքում անհրաժեշտ է դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժինը համալրել 11, իսկ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինը՝ 6 թեկնածուով, ինչպես նաև վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող 6 թեկնածուով, վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող 6 թեկնածուով, ինչպես նաև վճռաբեկ դատարանի քրեական պալատում՝ 2 թեկնածուով։

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասը, 95-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 6-րդ մասերը, Օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասը և Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ԲԴԽ-97-Ո-272 որոշումը` Բարձրագույն դատական խորհուրդը՝

 

                                                                                                                    Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1. Հաստատել դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնի արտահերթ համալրման անհրաժեշտ թվաքանակը՝ տասնմեկ (11) դատավորով, իսկ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնի արտահերթ համալրման անհրաժեշտ թվաքանակը՝ վեց (6) թեկնածուով,

  1. Հաստատել վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի արտահերթ համալրման անհրաժեշտ թվաքանակը՝ վեց (6) թեկնածուով,
  2. Հաստատել վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի արտահերթ համալրման անհրաժեշտ թվաքանակը՝ վեց (6) թեկնածուով,
  3. Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակն արտահերթ համալրել երկու (2) թեկնածուով,
  4. Հաստատել դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի արտահերթ համալրման, այդ թվում՝ որակավորման ստուգման առանձին փուլերի և դրանց շրջանակներում իրականացվող գործողությունների հատուկ ժամկետները՝ համաձայն հավելված 1-ի:

   2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

            ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                        Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

                 

               2021թ. նոյեմբերի 18

                      ք. Երևան

 

 

 

Հավելված 1

Բարձրագույն դատական խորհրդի

2021թ. նոյեմբերի 18-ի թիվ

ԲԴԽ-98-Ո-280 որոշման

 

Դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի արտահերթ համալրման, այդ թվում՝ որակավորման ստուգման առանձին փուլերի և դրանց շրջանակներում իրականացվող գործողությունների հատուկ ժամկետներ

 

N

Ամիս, ամսաթիվ

Կատարվելիք գործողություն

Օրենքի դրույթ

Կատարող մարմին

1.

18․11․2021թ․

Բարձրագույն դատական խորհրդի կողմից որոշման կայացում՝  դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի արտահերթ համալրման անհրաժեշտության մասին

Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մաս

Բարձրագույն դատական խորհուրդ

2.

19․11․2021թ․

 

Դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի արտահերթ համալրման հայտարարության հրապարակում

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

Դատական դեպարտամենտ

3.

22․11․2021 – 06․12․2021թթ․

Հայտերի ընդունում

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդված

Դատական դեպարտամենտ

4

29․11․2021թ․

Հակակոռուպցիոն դատարանի դատավորների և վերաքննիչ քաղաքացիական և քրեական դատարանների համապատասխան մասնագիտացման առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գործընթացին փորձագետների ներգրավման կարգի հաստատում

Օրենքի 19-րդ հոդվածի 10-րդ մաս

Բարձրագույն դատական խորհուրդ

5.

07․12․2021 – 09․12․2021թթ․

Հայտերի ընդունման մերժում

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 99-րդ հոդված

Դատական դեպարտամենտ

6.

10․12.2021-14․12.2021թթ. /եռօրյա/

Հայտի ընդունումը մերժելու մասին որոշման բողոքարկման ժամկետ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 99-րդ հոդվածի 4-րդ մաս

Հավակնորդ

7.

15․12․2021 -25․12․2021թթ․

/տասնօրյա/

Հայտի ընդունումը մերժելու մասին որոշման բողոքարկման  քննությունը Վարչական դատարանի կողմից և որոշման կայացում

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 99-րդ հոդվածի 4-րդ մաս

Վարչական դատարան

8.

28․12․2021թ․

Նմուշօրինակի և որակավորման գրավոր քննության ժամանակի և վայրի մասին հայտարարության հրապարակում

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 100-րդ հոդվածի 5-րդ մաս  և 101-րդ հոդվածի 1-ին մաս

Դատական դեպարտամենտ

9.

10․01․2022թ․ և 11․01․2022թ․

Որակավորման գրավոր քննություն

/քաղաքացիական և քրեական մասնագիտացումներ/

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ և 102-րդ հոդվածներ

Դատական դեպարտամենտ

10.

12․01․2022թ․ և 13․01․2022թ․

Որակավորման գրավոր քննության քաղաքացիական և քրեական մասնագիտացման արդյունքների հրապարակում

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 3-րդ մաս

Դատական դեպարտամենտ

11.

Մինչև

17․01․2022թ․ և 18․01․2022թ․

Որակավորման գրավոր քննության քաղաքացիական և քրեական մասնագիտացման արդյունքների բողոքարկում

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 105.1-րդ հոդված

Հավակնորդ

12.

21․01․2022թ․

Որակավորման գրավոր քննության քաղաքացիական և քրեական մասնագիտացման բողոքարկման արդյունքների հրապարակում

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 3-րդ մաս

Բողոքարկման    հանձնաժողով,

Դատական դեպարտամենտ

13.

21․01․2022թ․

Համալրված ցուցակի հրապարակում և բարեվարքության հարցաթերթիկների ուղարկում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 107-րդ հոդվածի 1-ին մաս և Օրենքի 19-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասեր

Դատական դեպարտամենտ

14.

31․01․2022թ․

Հայտարարություն հոգեբանական թեստավորման, նախնական հարցազրույցի և հարցազրույցի անցկացման վայրի և ժամանակի մասին

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 3-րդ մաս

Դատական դեպարտամենտ

15.

01․02․2022 – 03․02․2022թթ․

Նախնական հարցազրույց փորձագետների հետ

Օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մաս

Բարձրագույն դատական խորհուրդ,

Դատական դեպարտամենտ

 

16.

04․02․2022թ․

Հոգեբանական թեստավորման անցկացում

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 1.1 կետ

Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընտրված հոգեբաններ,

Դատական դեպարտամենտ

17.

11․02․2022 – 15․02․2022թթ․

Հարցազրույցի փուլ

 

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 108-րդ հոդված և

Օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մաս

Բարձրագույն դատական խորհուրդ,

Դատական դեպարտամենտ

 

18.

15․02․2022թ․

Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի կազմում և հաստատում

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 109-րդ և 110-րդ հոդվածներ

Բարձրագույն դատական խորհուրդ,

Դատական դեպարտամենտ