ԲԴԽ-94-Ո-269 Ո Ր Ո Շ ՈՒ Մ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2021 ԹՎԱԿԱՆԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննարկելով 2021 թվականի որակավորման գրավոր քննության քրեական մասնագիտացման աշխատանքների ստուգման և գնահատման հանձնաժողովի կազմը ձևավորելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 104-րդ հոդվածի 1-5-րդ մասերով, Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԲԴԽ-73-Ո-175 որոշման 4-րդ կետով և հիմք ընդունելով անցկացված վիճակահանության արդյունքները՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. 2021 թվականի որակավորման գրավոր քննության քրեական մասնագիտացման աշխատանքների ստուգման և գնահատման նպատակով ձևավորել գնահատման հանձնաժողով՝ հետևյալ կազմով.
1) Դատավոր անդամներ՝
ա) Սուսաննա Գզոգյան – Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (համաձայնությամբ),
բ) Ռուբիկ Մխիթարյան – Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր (համաձայնությամբ),
գ) Մնացական Մարտիրոսյան – Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (համաձայնությամբ),
դ) Գեղամ Մարգարյան – Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (համաձայնությամբ),
ե) Մանվել Շահվերդյան – Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (համաձայնությամբ):
2) Իրավաբան գիտնական անդամներ՝
ա) Դավիթ Թումասյան (համաձայնությամբ),
բ) Վարազդատ Տեր-Գևորգյան (համաձայնությամբ):
2. Գնահատման հանձնաժողովի անդամների հատուցումը վճարում է Դատական դեպարտամենտը՝ Կառավարության սահմանած չափով և կարգով:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2021թ. նոյեմբերի 7
ք. Երևան