Նորմատիվ որոշումներ

ԲԴԽ-102-Ն-28 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                                                   Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

                                                          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ

                                                                        ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի ապրիլի 14-ի թիվ ՀՕ-331-Ն սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով, հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2021 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ ՆՀ-307-Ա և հոկտեմբերի 20-ի թիվ ՆՀ-331-Ա, նոյեմբերի 10-ի թիվ ՆՀ-357-Ա հրամանագրերը, Բարձագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-47 որոշումը` Բարձրագույն դատական խորհուրդը 

 

                                                                                                                        Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

  1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման 1-ին հավելվածում (այսուհետ նաև՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
  1. Հավելվածի 1-ին աղյուսակի 24-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Կապան» բառը փոխարինել «Գորիս» բառով, իսկ «Դատավոր» սյունակի «Մախմուդյան Ռուստամ Ջասմի» բառերը փոխարինել «Միքաելյան Վարազդատ Մերուժանի» բառերով,
  2. Հավելվածը 1-ին աղյուսակից հետո լրացնել 1.1-ին աղյուսակով՝ համաձայն հավելված 1-ի,
  3. Հավելվածի 4-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Հրազդան» բառը փոխարինել «Աբովյան» բառով, իսկ «Դատավոր» սյունակը լրացնել «Մուշեղյան Անուշավան Գագիկի» բառերով,
  4. Հավելվածի 8-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 6-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Գյումրի» բառը փոխարինել «Արթիկ» բառով:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

            ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

                                                                                                   Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

 2021թ. դեկտեմբերի 2

                          ք. Երևան