Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-103-Ո-298 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ ԲԴԽ-86-Ո-251 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

                    ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ ԲԴԽ-86-Ո-251 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

         Հիմք ընդունելով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                                        Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

        1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 21-ի «Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանի անուն-ազգանունը գործերի բաշխման ցանկից ժամանակավորապես հանելու մասին» թիվ ԲԴԽ-86-Ո-251 որոշման 1-ին կետում «ներառյալ» բառից հետո լրացնել «, բացառությամբ 2021 թվականի դեկտեմբերի 7-ից դեկտեմբերի 29-ը ներառյալ ժամանակահատվածը» բառերը։

          2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

    ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

               ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

                   ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

                                                          

                                                                                                 Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

          2021թ. դեկտեմբերի 6