Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-106-Ո-307 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՆՈՒՇԱՎԱՆ ՄՈՒՇԵՂՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                                       Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                                                                ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ

                                 ԱՆՈՒՇԱՎԱՆ ՄՈՒՇԵՂՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Քննարկելով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անուշավան Մուշեղյանի՝ աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումը, նույն դատարանի նախագահի գրությունը, հաշվի առնելով դատավորի վարույթում առանձնակի բարդության գործերի առկայությունը, ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                          Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անուշավան Մուշեղյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2021 թվականի դեկտեմբերի 17-ից 2022 թվականի մարտի 17-ը ներառյալ: 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

            ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

          

                                                                                                  Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

            2021թ. դեկտեմբերի 16

                    ք. Երևան