ԲԴԽ-108-Ո-309 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2021 թվականի դեկտեմբերի 23-ին, դռնփակ նիստում, քննարկելով դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու և հաստատելու վերաբերյալ հարցը, հիմք ընդունելով Արդարադատության ակադեմիայի ռեկտորի` 20.12.2021թ. թիվ 416/Գ-2021 գրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 110-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Կազմել և հաստատել դատավորների թեկնածուների ցուցակը՝ քաղաքացիական, և քրեական մասնագիտացման բաժիններով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետով կազմված և հաստատված ցուցակում ներառված դատավորների թեկնածուներին հանել դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2021թ. դեկտեմբերի 23
ք. Երևան
Հավելված
Բարձրագույն դատական խորհրդի
2021թ. դեկտեմբերի 23-ի թիվ
ԲԴԽ-108-Ո-309 որոշման
ՑՈՒՑԱԿ՝
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ
N |
ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ, ՀԱՅՐԱՆՈՒՆ |
ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎԸ, ԾՆՆԴԱՎԱՅՐԸ |
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ |
ՊԱՇՏՈՆԸ |
|
1. |
ԳՐԻԳՈՐՅԱՆ Բակուր Բորիկի |
1992թ., Լոռու մարզ, ք. Վանաձոր |
Վարչական դատարան |
Դատավորի օգնական |
|
2. |
ՄԿՐՏՉՅԱՆ Զարուհի Լևոնի |
1990թ. ք. Երևան |
«Պողոսյան, Կիրակոսյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊԸ |
Գործընկեր-փաստաբան |
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ
|
N |
ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ, ՀԱՅՐԱՆՈՒՆ |
ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎԸ, ԾՆՆԴԱՎԱՅՐԸ |
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ |
ՊԱՇՏՈՆԸ |
|
1. |
ՈՍԿԱՆՅԱՆ Տիգրան Հրաչիկի |
1992թ., ք. Երևան |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան |
Դատավորի օգնական |
|
2. |
ՍԵՓԽԱՆՅԱՆ Լուսինե Հրանտի
|
1986թ., Լոռու մարզ, ք. Վանաձոր |
Չի աշխատում |
|