ԲԴԽ-103-Ո-296 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԿԱՐԵՆ ԲԻՇԱՐՅԱՆԻՆ ԲԱՇԽՎԵԼԻՔ ՔՐԵԱԿԱՆ ԱՅԼ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ԲԱՇԽՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՑ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՏՈԿՈՍԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԿԱՐԵՆ ԲԻՇԱՐՅԱՆԻՆ ԲԱՇԽՎԵԼԻՔ
ՔՐԵԱԿԱՆ ԱՅԼ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ԲԱՇԽՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՑ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՏՈԿՈՍԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-265-Ն սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 19-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին բաշխվելիք քրեական այլ գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանել նվազեցման տոկոսաչափ 100%՝ մինչև 2022 թվականի նոյեմբերի 8-ը ներառյալ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2021թ. դեկտեմբերի 6
ք. Երևան