ԲԴԽ-105-Ն-30 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ
ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2021 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ ՆՀ-289-Ա հրամանագիրը՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման այսուհետ՝ Որոշում մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) Որոշման Հավելված 2-ի 11-րդ կետի առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«Այն դեպքում, երբ առկա է Ծրագրի միջոցով ձևավորված դատական կազմից բացակայող դատավորին դատարանի նախագահի կողմից փոխարինելու անհնարինության դեպք, ապա բացակայող դատավորին փոխարինելու հարցը որոշում է դատարանի նախագահը:»:
2) Որոշման Հավելված 2-ը լրացնել նոր՝ 12.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«12.1. Եթե հիմնական կազմի դատավորը փոխարինվել է, և տվյալ գործով դեռևս չեն կատարվել այնպիսի դատավարական գործողություններ, որոնք կարող են ազդել բողոքի քննության դատավարական ժամկետների վրա, ապա զեկուցող դատավորի զեկուցագրի հիման վրա դատարանի նախագահի կողմից դատական կազմում կարող է ընդգրկվել սկզբնական դատական կազմի փոխարինված դատավորը:»,
3) Որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակի 5-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակի «Նորա Կարապետյան» բառերը փոխարինել «Լևոն Գրիգորյան» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2021թ. դեկտեմբերի 13
ք. Երևան