Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-6-Ո-14 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ՝ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԿՈՄԻՏԵ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                                                   Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                                ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ՝ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԿՈՄԻՏԵ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ

                                                                                                         ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ներքին աուդիտի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 21-րդ կետը և 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետը և 5-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                                      Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1. Սահմանել Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտում ներքին աուդիտի կոմիտե և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

      

 

     ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

           ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

                    ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ        

 

                    2022թ. հունվարի 17

                              ք. Երևան

 

 

 

Հավելված

Բարձրագույն դատական խորհրդի                                                                                       2022 թվականի հունվարի 17-ի

թիվ 6-Ո-14 որոշման

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ՝

ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԿՈՄԻՏԵԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

 

Արմեն Հարությունյան                 Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի ղեկավար          

Խաչիկ Ղազարյան                      Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար

Լևոն Հովհաննիսյան                   Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ դատական դեպարտամենտի ղեկավարի ֆինանսատնտեսական հարցերով տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար

Ներսես Դիլանյան                       Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար: