ԲԴԽ-10-Ո-19 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՆՈՆԱ ՀՄԱՅԱԿԻ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ ԲԴԽ-69-Ո-161 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆՈՆԱ ՀՄԱՅԱԿԻ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ ԲԴԽ-69-Ո-161 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2022 թվականի հունվարի 27-ին, դռնփակ նիստում, քննարկելով Նոնա Հմայակի Գալստյանի 26.01.2022թ. դիմումը, հիմք ընդունելով Արդարադատության ակադեմիայի ռեկտորի 16.10.2019 թվականի թիվ 3431Գ-2019 գրությունը և Վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/11508/05/18 վարչական գործով 25.06.2019 թվականին կայացված վճիռն օրինական ուժի մեջ մտած լինելու հանգամանքը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 110-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. Նոնա Հմայակի Գալստյանին ներառել դատավորների թեկնածուների 2019 թվականի քաղաքացիական մասնագիտացման բաժնի ցուցակում:
2. Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հոկտեմբերի 24-ի «Դատավորների թեկնածուների 2019 թվականի ցուցակը կազմելու և հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-69-Ո-161 1-ին կետով հաստատված հավելվածի՝ դատավորների թեկնածուների 2019 թվականի քաղաքացիական մասնագիտացման բաժնի ցուցակը լրացնել 9-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
|
9. |
ԳԱԼՍՏՅԱՆ Նոնա Հմայակի |
1984թ. Շիրակի մարզ, ք. Գյումրի |
ՀՀ փաստաբանների պալատ |
Փաստաբան |
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2022թ. հունվարի 27
ք. Երևան