Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-37-Ո-97 ՈՐՈՇՈՒՄ ԻՐ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻՑ ԴՈՒՐՍ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԴԱՏԱՎՈՐԻՆ՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ, ՉԱՓՈՎ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՏՎՅԱԼ ՎԱՅՐՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՎԱՐՁԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԻՐ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻՑ ԴՈՒՐՍ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԴԱՏԱՎՈՐԻՆ՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ, ՉԱՓՈՎ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՏՎՅԱԼ ՎԱՅՐՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՎԱՐՁԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ դատավորի և նրա ընտանիքի անդամների համար լայն սոցիալական երաշխիքների (սոցիալ-տնտեսական ապահովության, բնակարանային, սոցիալական ծառայությունների և այլն) օրենսդրորեն ամրագրումը և իրականության մեջ դրանց ապահովումն ուղղակիորեն կապված են դատավորի լիարժեք անկախությունն ապահովելու հետ:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 57-րդ հոդվածի 5-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, 166-րդ հոդվածի 12-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

1. Սահմանել իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված դատավորին՝ Կառավարության կողմից սահմանված կարգով, չափով և ժամկետներում տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում տրամադրելու դեպքերը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2018թ. սեպտեմբերի 13

ք. Երևան