Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-25-Ո-41 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ ԲԴԽ-11-Ո-20 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                               Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

                        ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ  ԲԴԽ-11-Ո-20 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                              Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

           1. Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունվարի 31-ի «Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հովհաննիսյանին Սնանկության դատարան գործուղելու մասին» թիվ ԲԴԽ-11-Ո-20 որոշման 1-ին կետում «դատարան» բառից հետո լրացնել «(նստավայրը՝ քաղաք Գյումրի)» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

            ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

                                                                                                  Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

            2022թ. փետրվարի 28

                     ք. Երևան