Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-33-Ո-59 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ

                                                                                                                  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

           ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ 

                                      ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ  ԵՎ ՆՐԱ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆԸ 

                                                                ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Հիմք ընդունելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Մկրտչյանի համաձայնությունը և աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումը, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունը, դատարանում ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                                   Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Մկրտչյանին 2022 թվականի մարտի 21-ից հունիսի 21-ը ներառյալ, համարել գործուղված Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ շարունակելով քննել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կարգավիճակում իր վարույթում գտնված գործերը:

2. Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղված՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Մկրտչյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ մինչև 2022 թվականի հունիսի 21-ը ներառյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

       ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

           ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

                                                                                                                                                                   Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

                2022թ. մարտի 24

                         ք. Երևան