Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-35-Ո-69 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                                      Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                                   ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ

                                                                 ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ մասերը և 89-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 12-րդ կետերը՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1. Հաստատել Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և 2023 թվականի բյուջետային հայտը՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի:

2. Հանձնարարել Դատական դեպարտամենտին՝ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և 2023 թվականի բյուջետային հայտը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

                 

               2022թ. մարտի 31

                    ք. Երևան