Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-39-Ո-86 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ ԲԴԽ-40-Ո-106 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                                      Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                                    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի

                                                                    ԹԻՎ ԲԴԽ-40-Ո-106 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

         Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                                    Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 27-ի «Դատավորների թեկնածուների հավակնորդների վերաբերյալ հարցումների իրականացման կարգը, հարցման շրջանակում ընդգրկված մարմինների ցանկը և հարցման նպատակով կիրառվող գրավոր հարցաթերթիկների ձևը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-40-Ո-106 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.

1) Որոշման 1-ին հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետը «աշխատավայր» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ վերջին 3 տարվա ընթացքում զբաղեցրած պաշտոնում նախկին աշխատավայր)» բառերով,

2) Որոշման 1-ին հավելվածի 1-ին կետը 4-րդ ենթակետից հետո լրացնել նոր՝ 4.1-ին ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

            «4.1) ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչություն՝ միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ տեղեկատվության ստուգման նպատակով,»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

     ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

            ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

                                                                                                      Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

               2022թ. ապրիլի 14

                       ք. Երևան