ԲԴԽ-41-Ն-12 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 1-ին հավելվածի 1.1-ին աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 9-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Դիլիջան» բառը փոխարինել «Իջևան» բառով,
2) Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 8-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Արաբկիր» բառը փոխարինել «Աջափնյակ-2» բառով, իսկ «Դատավոր» սյունակի «Իսկանդարյան Սիմա Ալբերտի» բառերը փոխարինել «Մկրտչյան Արամ Համլետի» բառերով,
3) Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Դատավոր» սյունակի «Մկրտչյան Արամ Համլետի» բառերը հանել,
4) Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Ալավերդու, Ստեփանավանի, Տաշիրի» բառերը փոխարինել «Վանաձորի, Սպիտակի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2022թ. ապրիլի 21
ք. Երևան