ԲԴԽ-48-Ո-133 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ԹԻՎ ԲԴԽ-31-Ո-74 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ԹԻՎ ԲԴԽ-31-Ո-74 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը, 9-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
- Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի օգոստոսի 6-ի «Դատական դեպարտամենտում դատական ծառայության, հայեցողական պաշտոնների, դատական կարգադրիչների ծառայության և քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-31-Ո-74 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
- Որոշման 2-րդ հավելվածի 51-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «1» թիվը փոխարինել «2» թվով,
- Որոշման 2-րդ հավելվածը 98-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 98.1-ին կետով.
«
|
98.1. |
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ծառայություն իրականացնող բաժնի Արթիկի բաժանմունքի ավագ դատական կարգադրիչ |
առաջատար, 3-րդ |
1 |
»,
- Որոշման 2-րդ հավելվածի 105-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «17» թիվը փոխարինել «15» թվով,
- Որոշման 2-րդ հավելվածի 106-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «21» թիվը փոխարինել «15» թվով,
- Որոշման 2-րդ հավելվածի 106.1-ին կետի «Հաստիքների քանակը» սյունակի «15» թիվը փոխարինել «13» թվով,
- Որոշման 2-րդ հավելվածը 144-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 144.1-ին կետով.
«
|
144.1. |
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ծառայություն իրականացնող բաժնի Արթիկի բաժանմունքի դատական կարգադրիչ |
կրտսեր, 1-ին |
8 |
»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2022թ. մայիսի 12
ք. Երևան