Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-63-Ո-166 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 7-Ի ԹԻՎ ԲԴԽ-2-Ո-2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                      Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                                                                    ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 7-Ի

                                                                  ԹԻՎ ԲԴԽ-2-Ո-2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

      Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և Կառավարության 2022 թվականի հունիսի 17-ի թիվ 913-Ն որոշումը՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                       Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1. Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2022 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-2-Ո-2 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

  1. Որոշման 1-ին կետի  1-ին ենթակետով հաստատված 1-ին հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի,
  2. Որոշման 1-ին կետի  1-ին ենթակետում «հավելված 3-ի և հավելված 4-ի» բառերը փոխարինել «հավելված 3-ի, հավելված 4-ի և հավելված 4.1-ի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

             ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                       Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ        

           

 

                 2022թ. հունիսի  23                                                    

                         ք. Երևան