Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-65-Ո-170 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի ԹԻՎ ԲԴԽ-13-Ո-22 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                            Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                                                        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

                                    2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի ԹԻՎ ԲԴԽ-13-Ո-22 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

             Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                        Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

            1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 4-ի «Կնիքի և դրոշմակնիքի նկարագրությունը և տրամադրման կարգը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-13-Ո-22 որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետի «ա» ենթակետում, Որոշման 1-ին հավելվածի վերնագրում, Որոշման 3-րդ հավելվածի 2-րդ կետում «Սնանկության դատարանի,» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «Հակակոռուպցիոն դատարանի,» բառերը, իսկ Որոշման 1-ին հավելվածի 1-ին մասում «Սնանկության դատարանի» բառերից հետո լրացնել «, Հակակոռուպցիոն դատարանի» բառերը:

          2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

           ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

     ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                       Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

      

2022թ. հունիսի 30

ք. Երևան