Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-73-Ո-239 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ ԲԴԽ-18-Ո-26 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                        Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                                                      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ

                                                             ԲԴԽ-18-Ո-26 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 56-րդ հոդվածի 5-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                                   Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

1. Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի փետրվարի 14-ի «Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Ջիվանյանին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղելու մասին» թիվ ԲԴԽ-18-Ո-26 որոշման 1-ին կետի «սեպտեմբերի 7-ը» բառերը փոխարինել «2023 թվականի մարտի 7-ը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

           ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

                                                                                                    Ս. ՉԻՉՈՅԱՆ

            2022թ. հուլիսի 28

                    ք. Երևան