ԲԴԽ-77-Ո-251 ՈՐՈՇՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2022 թվականի օգոստոսի 5-ին, դռնփակ նիստում, քննարկելով դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու և հաստատելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 109-րդ հոդվածի 9-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. 2022 թվականի օգոստոսի 5-ին Բարձրագույն դատական խորհրդում կայացած հարցազրույցի արդյունքների ամփոփման նպատակով իրականացված քվեարկության արդյունքների հիման վրա կազմել և հաստատել դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը՝ հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Ս. ՉԻՉՈՅԱՆ
2022թ. օգոստոսի 5
ք. Երևան
Հավելված
Բարձրագույն դատական խորհրդի
2022 թվականի օգոստոսի 5-ի
թիվ ԲԴԽ-77-Ո-251 որոշման
ՑՈՒՑԱԿ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԲԱԺՆԻ
N |
ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ, ՀԱՅՐԱՆՈՒՆ |
ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎԸ, ԾՆՆԴԱՎԱՅՐԸ |
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ |
ՊԱՇՏՈՆԸ |
|
|
ԴՐՄԵՅԱՆ Լիլի Մամիկոնի |
1995թ., ք. Երևան
|
Վճռաբեկ դատարանի աշխատակազմի Իրավական փորձաքննությունների ծառայություն |
Գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար |