Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-81-Ո-268 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԼԵՆԴՐՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                                                Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԼԵՆԴՐՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՄՆԱՑԱԿԱՆ                                                                          ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ   ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քննարկելով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Լենդրուշ Հովհաննիսյանի և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանի՝ աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումները, Վերաքննիչ քաղաքացիական, Վերաքննիչ քրեական դատարանների նախագահների գրությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                                ՈՐՈՇՈՒՄ է

1. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Լենդրուշ Հովհաննիսյանի անունը-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2022 թվականի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 29-ը ներառյալ։

2. Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանի անունը-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2022 թվականի օգոստոսի  29-ից հոկտեմբերի 29-ը ներառյալ։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

     ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

            ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

                                                                                                   Ս. ՉԻՉՈՅԱՆ

 2022թ. օգոստոսի 25

                         ք. Երևան