Աշխատակարգային որոշումներ

ԲԴԽ-85-ԱՈ-20 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԹԻՎ ՎԴ/5315/05/22 ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԱԹԵՎԻԿ ԿԱՐԵՆԻ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                                    Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                                             ԹԻՎ ՎԴ/5315/05/22 ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

                                                                                      ՏԱԹԵՎԻԿ ԿԱՐԵՆԻ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

         Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                                    Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

           1. Լիազորել Դատական դեպարտամենտի դատավորների ընդհանուր ժողովի և դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչության Դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովմանն օժանդակող բաժնի գլխավոր մասնագետի պարտականությունները ժամանակավորապես կատարող Տաթևիկ Կարենի Սիրադեղյանին (անձնագիր՝ AS0494866, տրված՝ 30.01.2019թ., 011-ի կողմից) թիվ ՎԴ/5315/05/22 վարչական գործով հանդես գալու Վարչական դատարանում, Վերաքննիչ վարչական դատարանում և Վճռաբեկ դատարանում՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչ՝ վերջինիս վերապահելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բոլոր իրավունքները։ 

          2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է երեք տարի ժամկետով:

 

     ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

            ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

                                                                                                  Ս. ՉԻՉՈՅԱՆ

               2022թ. սեպտեմբերի 12

                       ք. Երևան