ԲԴԽ-87-Ո-283 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՎ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՍԵՐԳԵՅ ՄԱՐԱԲՅԱՆԻՆ, ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԵՎ ԿԱՐԵՆ ԱՄԻՐՅԱՆԻՆ ԲԱՇԽՎԵԼԻՔ ԱՅԼ ՔՐԵ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՎ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՍԵՐԳԵՅ ՄԱՐԱԲՅԱՆԻՆ, ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԵՎ ԿԱՐԵՆ ԱՄԻՐՅԱՆԻՆ ԲԱՇԽՎԵԼԻՔ ԱՅԼ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ԲԱՇԽՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՑ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՏՈԿՈՍԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 45-րդ հոդվածի 2.1-ին մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորներ Սերգեյ Մարաբյանին, Արմեն Հովհաննիսյանին և Կարեն Ամիրյանին բաշխվելիք այլ քրեական գործերի համար սահմանել հավասարաչափ բաշխման չափանիշներից նվազեցման տոկոսաչափ՝ 90%:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Ս. ՉԻՉՈՅԱՆ
2022թ. սեպտեմբերի 15
ք. Երևան