Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-99-Ո-305 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՌՈՒԲԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԵՎ ԱՐՄԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                                Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՌՈՒԲԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԵՎ ԱՐՄԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Քննարկելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Ռուբիկ Մխիթարյանի և Արմեն Դանիելյանի՝ աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումները, Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի գրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                                  ՈՐՈՇՈՒՄ է

1. Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ՝ Ռուբիկ Մխիթարյանի և Արմեն Դանիելյանի անուն-ազգանունները հանել գործերի բաշխման ցանկից՝ 2022 թվականի հոկտեմբերի 18-ից դեկտեմբերի 19-ը ներառյալ։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

      

     ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

           

                                                                                                   Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 2022թ. հոկտեմբերի 17

                    ք. Երևան