Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-101-Ո-312 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԵՎ ՆԵԼԼԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                         Ո Ր Ո Շ ՈՒ Մ

         ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԵՎ ՆԵԼԼԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

      Քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Գայանե Խաչատրյանի և Նելլի Բաղդասարյանի՝ աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումները, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնակատարի գրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                         ՈՐՈՇՈՒՄ է

1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանի անունը-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2022 թվականի հոկտեմբերի 24-ից դեկտեմբերի 26-ը ներառյալ։

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի անունը-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2022 թվականի հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 24-ը ներառյալ։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

     ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                                    Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 2022թ. հոկտեմբերի 20

                    ք. Երևան