Աշխատակարգային որոշումներ

ԲԴԽ-103-ԱՈ-25 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԹԻՎ ՎԴ/6091/05/22 ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԱԹԵՎԻԿ ԿԱՐԵՆԻ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                       Ո Ր Ո Շ ՈՒ Մ

               ԹԻՎ ՎԴ/6091/05/22 ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

                                                 ՏԱԹԵՎԻԿ ԿԱՐԵՆԻ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

          Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                     Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

           1. Լիազորել Դատական դեպարտամենտի դատավորների ընդհանուր ժողովի և դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչության Դատավորների ընդհանուր ժողովի և հանձնաժողովների գործունեության ապահովման բաժնի գլխավոր մասնագետի պարտականությունները ժամանակավորապես կատարող Տաթևիկ Կարենի Սիրադեղյանին (անձնագիր՝ AS0494866, տրված՝ 30.01.2019թ., 011-ի կողմից) թիվ ՎԴ/6091/05/22 վարչական գործով հանդես գալու Վարչական դատարանում, Վերաքննիչ վարչական դատարանում և Վճռաբեկ դատարանում՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչ՝ վերջինիս վերապահելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բոլոր իրավունքները։ 

          2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է երեք տարի ժամկետով:

 

     ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

           

                                                                                                   Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

               2022թ. հոկտեմբերի 24

                       ք. Երևան