ԲԴԽ-107-Ո-330 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի ԹԻՎ ԲԴԽ-39-Ո-85 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի ԹԻՎ ԲԴԽ-39-Ո-85 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի ապրիլի 14-ի «Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Հակոբյանին բաշխվելիք քրեական այլ գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից նվազեցման տոկոսաչափ սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-39-Ո-85 որոշման 1-ին կետի «2022 թվականի նոյեմբերի 8-ը ներառյալ» բառերը փոխարինել «2023 թվականի նոյեմբերի 8-ը ներառյալ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2022թ. նոյեմբերի 7
ք. Երևան