ԲԴԽ-111-Ո-354 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ, ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ, ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2022 թվականի նոյեմբերի 21-ին, դռնփակ նիստում, քննարկելով Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները կազմելու, հաստատելու և Ազգային ժողովին առաջարկություններ ներկայացնելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 133-րդ հոդվածի 10-րդ մասով, ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի փետրվարի 9-ի թիվ ՀՕ-24-Ն օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Կազմել և հաստատել Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները՝ համաձայն հավելվածի:
2. Ազգային ժողովին առաջարկել սույն որոշմամբ հաստատված անձանց թեկնածությունները՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորների թափուր պաշտոններում ընտրելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2022թ. նոյեմբերի 21
ք. Երևան
Հավելված
Բարձրագույն դատական խորհրդի
2022 թվականի նոյեմբերի 21-ի թիվ
ԲԴԽ-111-Ո-354 որոշման
ՑՈՒՑԱԿ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ (ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՊԱԼԱՏԻ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ)
N |
ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ, ՀԱՅՐԱՆՈՒՆ |
ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ, ԾՆՆԴԱՎԱՅՐ |
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ |
ՊԱՇՏՈՆ |
|
1. |
ԱԲԳԱՐՅԱՆ Լուսինե Լևոնի |
1971թ., Տավուշի մարզ, ք. Բերդ |
Վերաքննիչ քրեական դատարան |
Դատավոր |
|
2. |
ՄԽԻԹԱՐՅԱՆ Ռուբիկ Հրանտի |
1973թ., Վրաստանի Հանրապետություն, Մարնեուլի շրջան, գ. Դամիա |
Վերաքննիչ քրեական դատարան |
Դատավոր |
|
3. |
ՎԵՔԻԼՅԱՆ Դավիթ Միքայելի |
1974թ., ք. Երևան |
Չի աշխատում |
|
ՑՈՒՑԱԿ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ (ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՊԱԼԱՏԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ)
N |
ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ, ՀԱՅՐԱՆՈՒՆ |
ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ, ԾՆՆԴԱՎԱՅՐ |
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ |
ՊԱՇՏՈՆ |
|
1. |
ԳՐԻԳՈՐՅԱՆ Լիզա Ռաֆիկի |
1973թ., ք. Երևան |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան |
Դատավոր |
|
2. |
ԽԱՉԱՏՐՅԱՆ Լիլիթ Ռաֆիկի |
1971թ., Շիրակի մարզ, ք. Լենինական |
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան |
Դատավոր |
|
3. |
ԿՈՒՐԵԽՅԱՆ Արման Աշոտի |
1974թ., Տավուշի մարզ, ք. Իջևան |
Վերաքննիչ քաղաքացիական դատարան |
Դատավոր |
ՑՈՒՑԱԿ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ (ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՊԱԼԱՏԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ)
N |
ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ, ՀԱՅՐԱՆՈՒՆ |
ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ, ԾՆՆԴԱՎԱՅՐ |
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ |
ՊԱՇՏՈՆ |
|
1. |
ԹՈՒՄԱՆՅԱՆ Անահիտ Ալվարոյի |
1973թ., Սյունիքի մարզ, ք. Կապան |
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան |
Դատավոր |
|
2. |
ՄԽԻԹԱՐՅԱՆ Անի Ռաֆիկի |
1971թ., Շիրակի մարզ, ք. Լենինական |
Վերաքննիչ քաղաքացիական դատարան |
Դատավոր |
|
3. |
ՄԿՈՅԱՆ Աղասի Արշակի |
1960թ., Լոռու մարզ, գ․ Լուսաղբյուր |
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան |
Դատավոր |