Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-113-Ո-360 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի ԹԻՎ ԲԴԽ-13-Ո-22 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                          Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի ԹԻՎ ԲԴԽ-13-Ո-22 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                        Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 4-ի «Կնիքի և դրոշմակնիքի նկարագրությունը և տրամադրման կարգը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-13-Ո-22 որոշման 3-րդ հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.

1)  Հավելվածի 1-ին կետում «խորհրդի» բառից հետո լրացնել «նախագահի» բառը,   

2) Հավելվածի 2-րդ կետի  «ա» ենթակետի «մեկշաբաթյա» բառը փոխարինել «հնարավոր սեղմ» բառերով, 

3) Հավելվածի 4-րդ կետի  առաջին նախադասության «խորհրդին» բառը փոխարինել «խորհրդի նախագահին» բառերով, իսկ երկրորդ նախադասության «խորհուրդն» բառը փոխարինել «խորհրդի նախագահն» բառերով:

  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                               Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

      

              2022թ. նոյեմբերի 28

                          ք. Երևան