Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-118-Ո-399 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳ

                                                                                        Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 7-Ի ԹԻՎ ԲԴԽ-2-Ո-2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 13-րդ կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                          Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1. «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի պահանջն ապահովելու նպատակով «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառման բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» /4861/ հոդվածի տարեկան պլանն ավելացնել 9 530 000 (ինը միլիոն հինգ հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամով՝ «Բարձրագույն դատական խորհրդի բնականոն գործունեության ապահովում և Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատական իշխանության անկախության երաշխավորմանն ուղղված միջոցառումների իրականացում» 11001 միջոցառման բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» /4239/ հոդվածի տարեկան պլանը 9 530 000 (ինը միլիոն հինգ հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամով նվազեցնելու միջոցով:

2. Դատական դեպարտամենտի և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով՝ «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» /5122/ հոդվածին հատկացնել 9 530 000 (ինը միլիոն հինգ հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ, որից՝

1) Համակարգիչների ձեռքբերման նպատակով՝ Դատական դեպարտամենտի և «ՅՈՒՆԻՔՈՄՓ» ՓԲԸ-ի միջև 2022 թվականի հունիսի 24-ին կնքված «ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-22/24-3» ծածկագրով պայմանագրի շրջանակներում թվով 17 հատ համակարգիչների ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով՝ 8 530 909 (ութ միլիոն հինգ հարյուր երեսուն հազար ինը հարյուր ինը)  ՀՀ դրամ,

2) Անվտանգության արգելապատնեշի ձեռքբերման նպատակով՝ /«Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն թվով 1 հատ անվտանգության արգելապատնեշի ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով՝ 999 091 (ինը հարյուր իննսունինը հազար իննսունմեկ)  ՀՀ դրամ:

3. Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2022 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-2-Ո-2 որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ և 19-րդ ենթակետերով հաստատված 1-ին, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 19-րդ, 20-րդ, 21-րդ, 22-րդ և 23-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

           ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ         

                                                                                         Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ        

           

 

                 2022թ. դեկտեմբերի 19

                         ք. Երևան