ԲԴԽ-122-Ո-406 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՌՈՒԲԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԵՎ ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՌՈՒԲԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
ԵՎ ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾԵՐԻ
ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննարկելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Ռուբիկ Մխիթարյանի և Մնացական Հարությունյանի՝ աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումները, Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի գրությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ է
1. Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2022 թվականի դեկտեմբերի 27-ից 2023 թվականի փետրվարի 27-ը ներառյալ:
2. Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2023 թվականի հունվարի 3-ից փետրվարի 3-ը ներառյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2022թ. դեկտեմբերի 26
ք. Երևան