ԲԴԽ-3-Ո-8 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՄՆԱՑԱԿԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ, ՎԱՀԵ ՄԻՍԱԿՅԱՆԻ ԵՎ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՄԱՆՈՒԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՄՆԱՑԱԿԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ,
ՎԱՀԵ ՄԻՍԱԿՅԱՆԻ ԵՎ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՄԱՆՈՒԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՈՒՆ-
ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ
ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ Մնացական Մարտիրոսյանի, Վահե Միսակյանի և Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանուկ Մարգարյանի՝ աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումները, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի պաշտոնակատարի և Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ է
1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2023 թվականի հունվարի 19-ից ապրիլի 19-ը ներառյալ։
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2023 թվականի հունվարի 17-ից մարտի 17-ը ներառյալ։
3. Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանուկ Մարգարյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2023 թվականի հունվարի 17-ից մարտի 6-ը ներառյալ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2023թ. հունվարի 16
ք. Երևան