Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-18-Ո-63 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՎԱԾ՝ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՂՎԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ, ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԳԵՎՈՐԳ ՆԱՐԻՆՅԱՆԻ, ԱՐԱ ԿՈՒԲԱՆՅԱՆԻ, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ Ի

        Հիմք ընդունելով համապատասխան դատավորների գրությունները և ղեկավարվելով ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-575-Ն սահմանադրական օրենքի 36-րդ հոդվածի 7-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 3-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
                                                                                                              Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

 

   1. Արձանագրել, որ լիազորությունները կասեցված՝ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղվան Պետրոսյանի (քրեական մասնագիտացում), Սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի (քաղաքացիական
մասնագիտացում), Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ Դավիթ Գրիգորյանի և Արուսյակ Ալեքսանյանի (քրեական մասնագիտացումներ), Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի (քրեական մասնագիտացում)՝ դատավորների պաշտոնների տեղերը 2023 թվականի փետրվարի 8-ից համարվում են
թափուր։

   2․ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, Սնանկության դատարանում, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առկա չեն համապատասխան մասնագիտացման ռեզերվային դատավորներ՝ արձանագրել, որ 2023 թվականի փետրվարի 8-ից՝


1) Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առկա է քրեական մասնագիտացման դատավորի պաշտոնի 1 (մեկ) թափուր տեղ,

2) Սնանկության դատարանում առկա է քաղաքացիական մասնագիտացման դատավորի պաշտոնի 2 (երկու) թափուր տեղ,

3) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում առկա է քրեական մասնագիտացման դատավորի պաշտոնի թվով 2 (երկու) թափուր տեղ,


4) Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առկա է քրեական մասնագիտացման դատավորի պաշտոնի 1 (մեկ) թափուր տեղ։

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
                                                                            Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2023թ. փետրվարի 8
ք. Երևան