ԲԴԽ-29-Ո-95 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննարկելով դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով հատուկ կարգով անցկացվող որակավորման գրավոր քննության աշխատանքների ստուգման և գնահատման հանձնաժողովի կազմը ձևավորելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 104-րդ հոդվածի 1-ին մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի փետրվարի 2-ի թիվ ԲԴԽ-15-Ո-55 որոշման 5-րդ կետով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով հատուկ կարգով անցկացվող որակավորման գրավոր քննության աշխատանքների ստուգման և գնահատման նպատակով ձևավորել գնահատման հանձնաժողով՝ հետևյալ կազմով.
1) Բարձրագույն դատական խորհրդի անդամ՝ Քրիստինե Մկոյան,
2) Արդարադատության նախարարության ներկայացուցիչ՝ Կարեն Հակոբյան,
3) Դատական դեպարտամենտի ներկայացուցիչ՝ Լուսինե Քոսյան:
2. Գնահատման հանձնաժողովի անդամների հատուցումը վճարում է Դատական դեպարտամենտը՝ Կառավարության սահմանած չափով և կարգով:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2023թ. մարտի 9
ք. Երևան