Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-38-Ո-128 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԱՅԼ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2023 թվականի մարտի 27-ին, դռնփակ նիստում, քննարկելով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջին ատյանի այլ դատարանի դատավորին նշանակելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 119-րդ և 117-րդ հոդվածներով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով` Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

1. Հանրապետության նախագահին առաջարկել Հայկ Վահանի Աղաքարյանի թեկնածությունը՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար:

2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Հայկ Վահանի Աղաքարյանի՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները համարել դադարած: 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ            

                                       Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

                  2023թ. մարտի 27

                          ք. Երևան