Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-57-Ո-188 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 5-Ի ԹԻՎ ԲԴԽ-2-Ո-3 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և ՀՀ Կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 866-Ն և N 867-Ն որոշումները՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                            Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

     1. Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2023 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-2-Ո-3 որոշման 1-ին կետի  1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ, 12-րդ, 15-րդ և 16-րդ ենթակետերով հաստատված 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ, 17-րդ և 18-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

     2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ         

                                                                                          Կ.ԱՆԴՐԵԱՍՅԱՆ        

           

                 2023թ. հունիսի 12

                      ք. Երևան