Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-59-Ո-165 ՈՐՈՇՈՒՄ ՓԱԿ ԳԱՂՏՆԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱԶՄՎԱԾ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՓԱԿ ԳԱՂՏՆԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱԶՄՎԱԾ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ

ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

2018 թվականի դեկտեմբերի 20-ին, դռնփակ նիստում, քննարկելով դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը հաստատելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով,  109-րդ հոդվածի 9-րդ մասով` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1. Հաստատել 2018 թվականի դեկտեմբերի 17-ին, դեկտեմբերի 18-ին, դեկտեմբերի 19-ին և դեկտեմբերի 20-ին Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկությունների արդյունքների հիման վրա կազմված դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը՝ քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացման բաժիններով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ             

                                                     Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

    

                  2018թ. դեկտեմբերի 20

                         ք. Երևան